Իտալիայի ափին գտել են 26 բռնաբարված աղջիկների մարմիններ
Իտալիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Նիգերիայից 26 աղջիկների մահվան փաստով: Նրանցից մեծամասնությունը դեռահասներ են՝ 14-18 տարեկան: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ նախնական վարկածի՝ աղջիկները բռնաբարվել են և սպանվել‚ երբ նրանք փորձել են Միջերկրական ծովը հատել:
Իսպանական ռազմական «Կանտաբրիա» նավը կանանց հասցրել է Սալերնոյի հարավային նավահանգիստ: Բացի սպանվածներից նրա տախտակամածին է եղել 375 միգրանտ: Հայտնում են‚ որ զահված աղջիկները գտնվել են ռեզինե նավակի մեջ՝ ևս 64 միգրանտների հետ:
Նրանց մարմինները նավահանգիստ են հասցվել ռազմական նավի սառեցվող հատվածում:
Սալերմո հասցված 375 ողջ մնացած միգրանտներից մեծամասնությունը Նիգերիայի‚ Սենեգալից‚ Գանայից‚ Գամբիայից և Սուդանից են: