Եղջերուն մահացու հարված է հասցրել որսորդին
Տղամարդը Ֆրանսիայում եղջերուի պատճառով զոհվել է: Ընկերները նշում են‚ որ նա փորձառու որսորդ է եղել‚ հայտնում է BFMTV-ն:
Դեպքը տեղի է ունեցել Կոմպյեն քաղաքի շրջագայքում նոյեմբերի 6-ին:
62-ամյա Ռեժիս Լ.-ն եղջերուին տանում էր այլ որսորդների մոտ: Նա զինված չի եղել:
Կենդանին իրեն ագրեսսիվ է պահել‚ որի արդյունքում տղամարդը եղջյուրներով հարված է ստացել կրծքավանդակին և մահացել մինչ շտապ օգնության գալը: