Սիրիայում ականի պայթյունից ռուս լրագրողներ են վիրավորվել (տեսանյութ)
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Սիրիայում ականի պայթյունի հետևանքով ռուս լրագրողներ են վիրավորվել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Լրագրողները աշխատում են «НТВ» և «Звезда» լրատվականներում:
Դեպքից անմիջապես հետո լրագրողները արագ տարհանվել են ռուսական ավիաբազա և այնտեղ ստացել առաջին բուժօգնություն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Պայթյունի հետևանքով տուժել են նաև 5 զինվորներ:
Ըստ որոշ տվյալների տուժածների թվում են «НТВ» հեռուստաալիքի լրագրողներ Իլյա Ուշենինը, Թիմուր Վորոնավը և «Звезда» հեռուստաալիքից Կոնստանտին Խուդոլեևը և Դմիտրի Ստարոդուբսկին: