Քադիրովից «iPhone» ստացած 9-ամյա աղջիկը հրաժարվել է այն օգտագործել
9 տարեկան Հեդա Ուլբիևան, ով Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովից «iPhone X» է նվեր ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին բանաստեղծությունների մրցույթում հաղթելու համար, չի օգտվում նվերից: Աղջիկը որոշել է այն պահել երկու-երեք տարի, մինչևկմեծանա: Այս մասին նա պատմել է «РИА Новости» լրատվական գործակալությանը:
Աշակերտուհին կարծում է, որ «iPhone»-ները ջինսե իրերի պես են, նորաձևությունից դուրս չեն գալիս, դրա համար սմարթֆոնը չի հնանա այդ ընթացքում:
Նա նաև պատմել է, որ մրցույթին հեռախոսի համար չի մասնակցել: «Ես չէի ուզում «iPhone», ես ամենաշատն ուզում էի տեսնել Ռամզան Քադիրովին, սակայն նա այնտեղ չէր»,- ասել է նա՝ նկատի ունենալով Չեչնիայում երիտասարդության հարցերի նախարարության նվերի հանձնման արարողությունը: