Համերգից առաջ ծեծված և քիթը ջարդած Գնոյնին պահել է խոստումն ու բեմ բարձրացել (տեսանյութեր)
Սկանդալային ռեփեր Գնոյնին, ով լայն շրջանակներին հայտնի է իր սադրիչ պահվածքով, պահել է իր խոստումը և բեմ է բարձրացել Սանկտ Պետերբուրգի «Ավրորա» ակումբում, չնայած նրան, որ ընդամենը երկու ժամ առաջ նրա վրա հարձակվել էին 7 տղաներ, ովքեր ակումբի ավտոկայանատեղիում մոտեցել են ռեփերին և ծեծել նրան՝ իրենց դժգոհություններն արտահայտելով ռեփերի ոչ միանշանակ արվեստի մասին:
Ոստիկանությունն այս փաստով ստուգումներ է անցկացնում: Այս մասին հայտնում է «РЕН ТВ»-ն:
Նախնական տվայլներով՝ նրանք ջարդել են Գնոյնիի քիթը:
Ռեփերը ակումբի բեմից մեկնաբանել է հարձակումը՝ ասելով, որ կարևոր չէ, թե քանի անգամ ինքը կծեծվի իր երգերի համար, միևնույնն է, նա կշարունակի իր գործը: