Ռուս աղջիկն իր ընկերուհուն դանակահարել է «iPhone»-ի համար
Լենինգրադի շրջանի Շլիսսելբուրգ քաղաքում աղջիկը դանակով հարվածել է ընկերուհուն, որպեսզի գողանա նրա «iPhone»-ը: Տուժածին շտապ տեղափոխել են հիվանդանոց կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքներով: Նա միջին աստիճանի ծանր վիճակում է գտնվում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդել են տեղի ԶԼՄ-ները, վերջին սերնդի գաջետի 19-ամյա տիրուհին իր 20-ամյա ընկերուհուն հյուր է գնացել: Ինչ-որ մի պահի տանտիրուհին ընկերուհուն դանակով հարվածել է և գողացել սմարթֆոնը:
«Հանցագործը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Հարուցվել է քրեական գործ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնի է դարձել, տանտիրուհին ոչ մի տեղ չի աշխատում: Իսկ տուժածը շինարարական ընկերությունում մենեջերի պաշտոն ունի: