Քադիրովին կասկածում են հայրենիքի դավաճան կամ թերմիտ լինելու մեջ
Ռուս կոմունիստներն ակնարկել են Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին, որ նա կա՛մ թերամիտ է, կա՛մ հայրենիքի դավաճան: Համապատասխան թվիթը հրապարակվել է Կոմունիստական կուսակցության թվիթթերյան պաշտոնական էջում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Տեղի ունեցած սադրանքի մասով հարկ է նշել՝ Լենինի և Զյուգանովի վրա հարձակումը կամ թերամտության, կամ Ռուսաստանի դեմ աշխատելու նշան է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Քադիրովը ենթադրել էր, որ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովն այդպես պաշտպանում է Լենինի մարմինը, քանի որ նա ծերունական թուլամտություն ունի:
Նոյեմբերի 2-ին Քադիրովը հանդես էր եկել Լենինին դամբարանից դուրս բերելու գաղափարով: