Քիքբոքսինգի աշխարհի եռակի չեմպիոնին և Գինեսի ռեկորդակրին Մոսկվայում ծեծել են
Քիքբոքսինգի աշխարհի եռակի չեմպիոն Ալեքսանդր Լիպովոյին ծեծել են Մոսկվայում: Այս մասին նա հրապարակել է «Instagram»-ի իր էջում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ընկերներ, ինձ մի քանի բան ուղարկեցին: Ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Շնորհակալ եմ նրանց, ովքեր անհանգստանում և գրում են: Ավելի ուշ ես մանրամասն կպատմեմ, թե ինչ է պատահել»,- ասել է Լիպովոյը:
Քիքբոքսինգի մարտիկն աշխարհի չեմպիոն է դարձել երեք անգամ՝ 2011, 2012 և 2013 թվականներին:
Բացի այդ, նրա անունը գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում 2006 թվականին: