Խորոված ուտելու ցանկությունը 6 մարդու մահվան պատճառ է դարձել
Խորոված ուտելու ցանկությունը Մոսկվայի հյուսիս-արևելքում վեց մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին գրում է ТАСС-ը` հղում տալով իրավապահների տարածած հայտարարությանը:
Ինչպես հայտնում է իրավապահների հետ տեղեկություններ տրամադրած աղբյուրը` տղամարդիկ փորձել են կրակ վառել շինության ներսում.«Դեպքի վայրում հայտնաբերվել է մանղալ, որը ամենայն հավանականությամբ դարձել է հրդեհի պատճառը»: Հրդեհի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 12 քառակուսի մետր: Դեպքի վայրում հայտնաբերվել են 6 այրված դիակներ, ներկա պահին վերջիններիս ինքնությունը պարզ չէ: Հայտնաբերվածներից մեկին հաջողվել է փրկել: Նրան հիվանդանոց են տեղափոխել մաշկային ծածկույթի համարյա 50 տոկոս այրվածքներով: