Հայտնի է, թե երբ տղամարդիկ կկարողանան ինքնուրույն ծննդաբերել
ԱՄՆ վերարտադրողական առողջության պաշտոնից հեռացված նախագահ Ռիչարդ Պոլսոնը հայտնել է, թե երբ տղամարդիկ կկարողանան ինքնուրույն ծննդաբերել: Այս մասին հայտնում է The Independent-ը:
«Դուք դա կարող եք անել արդեն վաղը: Կան մի քանի խանգարող հանգամանքներ, սակայն ես լուրջ խնդիրներ չեմ տեսնում, որոնք այդ գործընթացը կարող են դարձնել անհնարին»,- Սան-Անտոնիոյում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ հայտարարել է գիտնականը:
Որպեսզի տղամարդը ծննդաբերի, նրան պետք է արգանդի փոխպատվաստում կատարեն և հորմոնալ թերապիայի կուրս անցնի: Ամենայն հավանականությամբ երեխայի լույս աշխարհ գալը կկատարվի կեսարյան հատման միջոցով: