Քադիրովը հայտնել է՝ ով իրենից «iPhone X» կստանա Պուտինի մասին բանաստեղծության դիմաց
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պատմել է, որ Չեչնիայի գյուղերից մեկի բնակչուհին, ով երրորդ դասարանի աշակերտուհի է, դարձել է Վլադիմիր Պուտինի մասին բանաստեղծության մրցույթի հաղթողը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Քադիրովի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան 3 000 բանաստեղծություն: Դրանց հեղինակները երեխաներ և տարեց մարդիկ են, երիտասարդներ, բնակչության բոլոր շերտերին հայտնի մարդկ:
«Եվ ահա որոշումը կայացվեց: Հաղթող է դառնում Բենո-Յուրտ գյուղի երրորդ դասարանի աշակերտուհի Խեդա Իբախիևան»,- «Instagram»-ի իր էջում գրել է Քադիրովը: Խեդան բանաստեղծություններ է գրում, գիտի 4 լեզու: