Միլա Կունիսին Ուկրաինայում ստորացրել են
34-ամյա ամերիկացի դերասանուհի Միլա Կունիսը, ով ուկրաինական ծագում ունի, շատ դժգոհ է մնացել իր հայրենիք այցից: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ինչպես հաղորդել է «Net-a-Porter»-ը՝ հղում տալով «The Edit Magazine»-ին, որին դերասանուհին հարցազրույց է տվել, ինքնաթիռի՝ Ուկրաինայում վայրէջք կատարելուց հետո նա ոչինչ չի զգացել: Ամուսնու՝ հայտնի դերասան Էշթոն Քութչերի հարցին, թե ինչ զգացումներ ունի, Միլան պատասխանել է. «Ոչ, ոչինչ, դատարկություն»:
Այնուհետև ամուսիններն ուղևորվել են դերասանուհու պատամական ծննդավայր՝ Չերնովցի: Սակայն նրա նախկին տան նոր տանտիրուհին հոլիվուդյան աստղին ներս չի թողել, անգամ դուռը չի բացել: «Այս ողջ պատմությունը շատ ստորացուցիչ է»,- պատմել է Միլա Կունիսը: