Ահաբեկչություն՝ ՌԴ սուբյեկտ Ինգուշեթիայում. մահապարտը պայթեցրել է իրեն (տեսանյութ)
Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից վիրավորվել է ՌԴ կազմում գտնվող Ինգուշեթիայում՝ ստւգման կետում, մահապարտ-ահաբեկչի պայթյունի հետևանքով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Դեպքի վայրից տեսանյութը հրապարակվել է «Instagram»-ի « dux_ingushetii» էջում:
Լրագրողների զրուցակցի խոսքով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Յանդարե բնակավայրի մոտ գտնվող ստուգման կետի շրջանում: Տուժածները հոսպիտալացվել են: Որոշ տվյալներով՝ նրանցից մեկը մահացել է ստացած վնասվածքներից:
«Интерфакс»-ն իր հերթին հաղորդում է, որ տուժածները ոչ թե երկուսն են, այլ երեքը: