Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել են Մեծ թատրոնի շենքը
Մոսկվայում Մեծ թատրոնի շենքից շուրջ 700 մարդ է տարհանվել «ականապատման մասին» անանուն հաղորդագրությունից հետո: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով արտակարգ ծառայությունների իր աղբյուրին:
«Պայթյունի սպառնալիքի հեռախոսազանգից հետո տարհանվել է 700 մարդ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ոստիկանությունը տարհանել է ԳՈւՄ առևտրի տունը և «Метрополь» հյուրանոցը:
«ԳՈւՄ-ից տարհանվել է 2800 մարդ, ևս 2000-ը տարհանվել են «Метрополь» հյուրանոցից»,- նշել է գործակալության աղբյուրը: