Մոսկվայի կենտրոնում ձերբակալվածների թիվը հասել է 263-ի (լուսանկարներ)
ՌԴ ոստիկանությունը չթույլատրված ակցիայի ժամանակ ավելի քան 200 ձերբակալվածի մասին է հայտնել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՆԳՆ կայքին:
«Հասարակական կարգի խախտման համար նոյեմբերի 5-ին Մոսկվայի կենտրոնում 263 մարդ է ձերբակալվել: Բոլորը հասցվում են ոստիկանության տարածքային բաժիններ վարչակլան իրավախախտումների մասին արձանագրություններ կազմելու համար», — նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ձերբակալություններ են եղել նաև Սանկտ Պետերբուրգում, Կրասնոդարում, Կրասնոյարսկում, Պերմում և Ռոստովում:
Նոյեմբերի 3-ին Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել էր արգելված «Արտպոդգոտովկա» շարժման անդամների ձերբակալության մասին, որոնք նոյեմբերի 4-5-ը երկրի տարածքում ակցիաներ էին նախատեսել:
Շարժման ղեկավար, ազգայնական Վյաչեսլավ Մալցեւը ավելի վաղ հեռացել էր Ռուսաստանից՝ վախենալով քրեական հետապնդումից: