Կատալոնիայի նախկին նախագահը ձերբակալվել է
Իշխանությունից զրկված Կատալոնիայի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը հանձնվել է Բելգիայի ոստիկանությանը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բելգիական VRT հեռուստաալիքը:
Նշենք, որ հեռուստաալիքի տեղեկատվությունը անանուն աղբյորներից է:
Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները ձերբակալման հրաման են տվել Պուչդեմոնին և իր 4 հետևորդներին ձերբակալելու համար: Նրանցից բոլորը նույնպես հանձնվել են բելգիական ոստիկանությանը ըստ VRT-ի:
Բրյուսսելի դատախազությունում հաստատել են, որ 5 հոգի, ում հրաման էր տրված ձերբակալելու իսպանական իշխանությունների կողմից, ձերբակալվել են և հսկողության տակ են: Սպասվում է, որ դատավորը բոլոր 5 ձերբակալվածների համար որոշում կընդունի նոյեմբերի 6-ի առավոտյան: