Ֆրանսիայում բացվել է ռեստորան, որտեղ հաճախորդները ամբողջովին մերկ մարդիկ են
Ֆրանսիայում բացվել է ռեստորան, որի հաճախորդները նուդիստներ են: Այս մասին գրում է РИА Новости-ին:
Փարիզի նորաբաց ռեստորանը իր տեսակի մեջ առաջինն է: «O'Naturel» ռեստորանը, որին այլ կերպ անվանում են «մերկ» ռեստորան, բացվել է հինգշաբթի օրը:
Ռեստորանը նախատեսված է 40 հոգու համար, իսկ ճաշի միջին արժեքը 30 եվրո է:
Ռեստորանի մուտքի մոտ հաճախորդը հանում են բոլոր հագուստները և դրանք թողնում զգեստապահարանում: Հատկանշական է, որ ռեստորանի պատուհանները այնպիսին են, որ անցորդների համար տեսանելի չէ, թե ինչ է կատարվում ներսում:
Տեղեկավցում է նաև, որ Փարիզի նուդիստների ասոցիացիան ևս հրավիրված է եղել ռեստորանի բացման պաշտոնական արարողությանը: