Դոնալդ Թրամփը Իրանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ Եմենի տարածքից Սաուդյան Արաբիա հրթիռներ արձակելու համար: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Իրանը իմ կարծիքով, ուղղակի հարձակում է գործել Սաուդյան Արաբիայի դեմ:Դուք գիտեք այդ մասին, ճիշտ է: Դուք տեսել եք թե ինչպես է գործարկվում հրթիռը»,-լրագրողներին դիմել է ԱՄՆ նախագահը:
Ըստ ԱՄՆ առաջնորդի, այն, որ հրթիռը իր նպատակին չի հասնում, դա միայն ԱՄՆ-ի կողմից արտադրվող հակահրթիռային պաշտպանիչ համակարդի շնորհիվ է:
«Մեր հրթիռները կրակել են և այն ոչնչացրել օդում: Այդքան լավն ենք մենք»,- պարծեցել է Թրամփը: