ԱՄՆ-ում Ֆինլանդիայի դեսպանատունը խնդրել է գտնել դերասան Մեթ Դեյմոնին (տես)
ԱՄՆ-ում Ֆինլանդիայի դեսպանատունը դիմել է սոցցանցերի օգտատերերին՝ խնդրելով օգնել կապ հաստատել ամերիկացի դերասան Մեթ Դեյմոնի հետ:
Դեսպանատան աշխատակիցները ցանկանում են, որպեսզի դերասանը, որի պապը էթնիկ ֆին է եղել, տեսաուղերձ հղեր երկրի քաղաքացիներին՝ անկախության հարյուրամյակի առթիվ:
«Բոլոր մարդիկ իրար հետ կապված են: Միգուցե դուք հենց այն մարդն ե՞ք, որը կօգնի մեզ գտնել Մեթին», գրված է դեսպանատան հաղորդագրության մեջ: