Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով
Մոսկվայում զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին գրում է rusarminfo.ru-ն:
Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը Հայաստանի 43-ամյա քաղաքացի է եղել: Խուզարկության արդյունքում մեքենայում փամփուշտներ են հայտնաբերվել:
«Անձնական ստուգման արդյունքում հայտնաբերվել է 5.6 մմ տրամաչափի 25 փամփուշտ, ТТ տեսակի հրազենի 12 փամփուշտ, այլ փամփուշտներ»,- հայտարարել են Մոսկվայի ոստիկանները: