Թուրքական վերին օղակները արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ այլևս անհնար է շարունակել ժխտողական քաղաքականությունը Ցեղասպանության հարցում
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում պատգամավորների թվով երկրորդ տեղը զբաղեցնող ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (Cumhuriyet Halk Partisi) կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն թուրքական «Taraf» թերթին տված հարցազրուցյում հաստատել է այն փաստը, որ 1915 թվականի ժամանակ մեծ թվով հայեր են տեղահանվել, որոնց մեծ մասը ճանապարհին ենթարկվել է խոշտանգումների և մահացել է:
Թուրք կուսակցապետը նշել է նաև, որ այդ փաստը հնարավոր չէ «թաղել»: Իհարկե Քըլըչդարօղլուն խուսափել է «ցեղասպանություն» տերմինը օգտագործելուց, սակայն փաստ է, որ թուրքական վերին օղակները արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ այլևս անհնար է շարունակել ժխտողական քաղաքականությունը, որը գործում է միայն ի վնաս իրենց:
Չնայած այս հարցում Քըլըչդարօղլուն ևս կողմ է արտահայտվել հարցը թողնել պատմաբաններին, սակայն պարզ է, որ այդ քայլով թուրքական կողմը փորձում է շեղել հարցի բուն լուծումը և խնդիրը հանել քաղաքական դաշտից, սակայն ժամանակը ցույց է տալիս, որ այդ հնարքը նույնպես աստիճանաբար կորցնում է իր արդիականությունը:
Մուշեղ Խուդավերդյան. Ֆեյսբուք: