Քադիրովը Պուտինի մասին բանաստեղծություն արտասանելու դիմաց «iPhone X» է խոստանում (տեսանյութ)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը «Instagram-ում հաղորդել է, որ «iPhone X» կնվիրի նրան, ով լավագույն բանաստեղծությունը կասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Հրապարակումների համար նախատեսված հեշթեգը #ՄերՆախագահՊուտինն է: Չեչնիայի Հանրապետության երիտասարդության հարցերով նախարարությունը կորոշի հաղթողին»,- գրել է քաղաքական գործիչը:
Քադիրովի խոսքով` իրեն «iPhone X» է նվիրել Ուրախների և հնարամիտների չեչենական թիմը: «Ինչ անես նրանց հետ, ասես երեխաներ լինեն, չես կարող խնդրել դուռը փակել հակառակ կողմից: Դրանից հետո մեկ տարի կդառնաս նրանց նմանակումների հերոսը»,- ասել է նա:
Մրցույթը հայտարարելով` Չեչնիայի ղեկավարն ու հումորիստները բացականչել են «Ալլահ Աքբար»: