9 ամսական հղի Անահիտ Պողոսյանի հրաշալի կատարումը` «Голос»-ում (տեսանյութ)
Ռուսական առաջին ալիքով մեկնարկել է «Голос» նախագծի «մարտեր» փուլը: Հղիության 9-րդ ամսում գտնվող Անահիտ Պողոսյանն այս փուլում ներկայացել է Լադիսլավ Բուբների հետ: Երգչուհին նախ հայերեն է երգել, ապա Բուբների հետ կատարել Էռոս Ռամազոտիի հայտնի երգերից մեկը:
Անահիտը, սակայն չի անցել հաջորդ փուլ, քանի որ նրա մարզիչ Պելագեյայի կարծիքով` Անահիտը շուտով մայր է դառնալու, իսկ երեխան ամենակարևորն է: