Հայտնի թմրաբարոն Թզուկն ամերիկյան բանտում բողոքում է դեպրեսիայից և հալյուցինացիաներից
«Սինալոա» թմրակարտելի ղեկավար Խոակին Գուսմանը, ով առավել հայտնի է Թզուկ մականունով, առողջական լուրջ խնդիրներ ունի, դեպրեսիա և ձայնային հալյուցինացիաներ: Այս մասին գրում է «Известия»-ն:
Այս մասին «NBC» հեռուստաընկերությանը հայտնել է թմրաբարոնի փաստաբան Էդուարդո Բալարեզոն:
Պաշտպանն արդեն նամակ է գրել, որն ուղարկել է Նյու Յորքի դաշնային դատարան: Բալարեզոն խնդրում է իր պաշտպանյալին թույլ տալ հետազոտում անցնել նեյրոհոգեբանի մոտ: Նրա խոսքով` թմրաբարոնը օրվա 23 ժամը սառը մենախցում է անցկացնում: Դրա պատճառով վերջին ամիսներին նկատվում է նրա հոգեկան վիճակի կտրուկ վատթարացում:
Բացի այս խնդիրներից, Գուսմանը նաև գանգատվում է, որ իրեն թվում է, թե հետևում են իրենց: Նա նաև դժվարությամբ է հիշում մարդկանց, իրերն ու իրադարձությունները: