Որևէ մեկի կյանքը հարթ ու իդեալական չէ.իմն էլ (լուսանկար)
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը մեկնբանել է հետևյալ կերպ .
Յուրաքանչյուր ժպիտի հետևում մի ամբողջ կյանք է. ընտանեկան խնդիրներով, սիրելի մարդկանց հիվանդություններով, դժվարություններով ու ամեն օր հաղթահարվող բարդություններով, որևէ մեկի կյանքը հարթ ու իդեալական չէ։ Իմն էլ։ Բայց միևնույն է, ես գերադասում եմ Ժպտալ, ու լավատեսորեն ապրել այն վայրկյանը, որն ինձ տրված է, որով ձեզ հետ առընչվելու հնարավորությունս է։ Ես ժպիտ եմ տալիս, փոխադարձության հույսով.... Ժպտացեք, ինչ էլ որ լինի։