Ջիգարխանյանը կղեկավարի թատրոնի միայն գեղարվեստական մասը
Այսօր առավոտյան Արմեն Ջիգարխանյանն հանդիպել է մշակութային դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկու հետ, որն ինքն էր առաջարկել լուծել թատրոնի ղեկավարման խնդիրը` ասելով, որ ընտանեկան հարցերն իրեն չեն հուզում, թատրոնի ներկայիս տնօրենի հետ հաշտվել է պետք,այս մասին գրում է Комсомольская правда թերթը: Դեպարտամենտի ղեկավարն այս կարծիքին էր հանգել այն բանից հետո, երբ Արմեն Բորիսովիչը գրավոր անվստահություն էր հայտնել Ելենա Գիլվանովայի` ներկայիս տնօրենի նկատմամբ:
Գիլվանովան եւս ներկա է եղել դեպարտամենտում հանդիպմանը: Կիբովսկուն հաջողվել է համոզել Ջիգարխանյանին, որ իմաստ չունի նոր տնօրենի նշանակումը: