Ջասթին Բիբերը և Սելենա Գոմեսը պաշտոնապես վերմիավորվել են (լուսանկարներ)
23-ամյա Ջասթին Բիբերը և 25-ամյա Սելենա Գոմեսը իրենց բաժանումից 3 տարի անց վերամիավորվել են: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Հայտնիների մտերիմը հաստատել է, որ փոփ-աստղերը Սելենայի և իր 27-ամյա զուգընկեր The Weeknd-ի հետ բաժանումից հետո նորից վերամիավորվել են:
2017-ի հունվարին Սելենա Գոմեսը սիրավեպ է ունեցել Աբել Մակկոնեն Տեսֆայիի հետ, ով ներկայանում է The Weeknd կեղծանվամբ: Սակայն օրերս զույգը հայտարարել է իրենց բաժանման մասին, իսկ աղջկան սկսել են պարբերաբար նկատել Ջասթինի հետ, ով չէր էլ թաքցնում նրան վերադարձնելու ձգտումը:
«Սելենան միշտ զգացմունքներ է ունեցել նրա հանդեպ: Ընդ որում իր ընկերները ցանկանում են, որ նա զգույշ լինի, քանի որ աղջիկը դեռ վերջերս է ծանր վիրահատություն տարել» - պատմում է Us Weekly-ի աղբյուրը:
Հիշեցնենք, որ զույգը իրենց հարաբերությունները սկսել է 2010 թվականին: 2013-ից հետո նրանք մեկ բաժանվում, մեկ նորից միանում էին, սակայն վերջնական բաժանումը տեղի է ունեցել 2015-ին: