Վաճառքի մեկնարկից առաջ գողացել են 313 «iPhone X»
Երեք տղամարդիկ 313 «iPhone X» են գողացել են «Apple Store»-ի դիմացից: Դա տեղի է ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկոս քաղաքում սմարթֆոնի վաճառքի մեկնարկից երկու օր առաջ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ենթադրյալ հանցագործները բարձրացել են «UPS» մատակարարման ծառայության ֆուրգոն, որը կայանված է եղել առևտրի կենտրոններից մեկի մոտ: Դեպքի ականատեսն է եղել դռնապանը, ով նկատել է, թե ինչպես են տղամարդիկ «iPhone»-ներով տուփերը տեղափոխում իրենց ավտոմեքենան:
Գողացված հեռախոսների ընդհանուր գինը 370 000 դոլար է կազմում: Նշվում է, որ նախնական պատվերներ կատարած մարդիկ կկարողանան ստանալ իրենց պատվերները: Սակայն չի նշվում, թե ինչպես գողությունը կարտահայտվի նրանց համար, ովքեր առաջին տեղերում են եղել խանութների հերթերում: