«ԻՊ»-ը ստանձնեց Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Մանհեթենի ահաբեկչության գործողության պատասխանատվությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Ինչպես հաղորդվում է, խմբավորումը ոչ մի ապացույց չի ներկայացրել իր հայտարարությունն ապացուցելու համար:
Ավելի հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մահապատիժ է պահանջել Նյու Յորքի ահաբեկչությունն իրագործելու մեջ կասկածվող Սայֆուլլո Սաիփովի համար:
Սաիփովն ահաբեկչությունն իրագործել է «Իսլամական պետության» անունից: