Նյու Յորքի ահաբեկիչը պլանավորել է հնարավորինս շատ երեխա սպանել
Ուզբեկիստանցի Սայֆուլլո Սաիպովը, ով հոկտեմբերի 31-ի Նյու-Յորքյան ահաբեկչության հեղինակն է, այս ամսաթիվը հատուկ է ընտրել, քանի որ սպասում էր, որ Հելլոուինի պատճառով նա հնարավորություն կունենա սպանել ինչքան հնարավոր է շատ երեխաների: Այս մասին հայտնում է NBC 4 New York-ը:
Նաև հայտնի է դարձել, որ Սաիպովը ահաբեկչությունը կատարել է Իսլամական Պետություն տեռորիստական կազմակերպության քարոզչության ազդեցության տակ: Իր հեռախոսի մեջ գտնվել են հարյուրավոր աուդիո և վիդեո ձայնագրություններ՝ միավորման անդամների մասնակցությամբ: