Ջիգարխանյանը պահանջել է պաշտպանել իր թատրոնը խաբեբաներից
Դերասան, ռեժիսոր, սեփական ղեկավարության տակ գտնվող թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը պաշտոնական նամակով Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ է դիմել՝ խնդրելով պաշտպանել իրեն եւ թատրոնի դերասաններին «աֆերիստներից, որոնք խանգարում են կոլեկտիվի նորմալ աշխատանքին»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ջիգարխանյանի ստորագրած նամակում նշվում է, որ «անձանց մի խումբ, որն իրավունք չունի թատրոնը ներկայացնել», ուրբաթ պատրաստվում է մամուլի ասուլիս տալ եւ սուտ տեղեկություններ տարածել»:
«Մեր թատրոնը վերջերս իր նախկին տնօրենի պատճառով սկանդալի կենտրոնում է հայտնվել: Չնայած որ թատրոնը գտնվում է Մոսկվյի Մշակույթի դեպարտամենտի հսկողության տակ, թատրոնի ղեկավարի եւ ստեղծողի մասին իրենց կարծիքն են հայտնելու կասկածելի մարդիկ», - նշվում է Ջիգարխանյանի նամակում: