Ռուս գործարարին այրել են և թողել անտառում
Անհայտ անձինք առևանգել և այրել են Կրասնոյարսկից ձեռներեցի, ով շինարարական բիզնեսով էր զբաղվում: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ Քննչական վարչություն:
Ըստ տեղեկությունների՝ 42-ամյա տղամարդու անհետացման մասին հայտնի է դարձել իր կնոջ տեղեկացմամբ:
Կինը հայտնել է, որ նոյեմբերի 1-ին իր ամուսինը մոտեցել է տանը, սակայն այդպես էլ չի հասել բնակարանին: Կինը անհանգստացել է և դիմել ոստիկանություն:
Արդյունքում գործարարի մարմինը գտնվել է անտառային տարածքում: Իր այրված մասունքները կայանված ավտոմեքենայի մեջ են գտնվել: