Այս տարվա ամենաարյունալի բախումներն են տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում
2017թ.-ի թերևս ամենարյունալի բախումներն են այսօր տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում:
Թուրքական բանակի զինվորների վրա են հարձակվել PKK-ի զինյալները, որի հետևանքով, ըստ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի զոհվել է 8 հոգի, որից վեցը զինվոր, իսկ երկուսը անվտանգության աշխատակից, իսկ PKK-ից, կրկին ըստ թուրքական աղբյուրի , զոհվել է երեք հոգի:
Ըստ քրդական հավաստի աղբյուրների, PKK-ի հինգ ջոկատներ շջրափակման մեջ են վերցրել թուրքական բանակի զինվորներին, ովքեր Շիմդինլիի լեռներում անցկացնում էին զորավարժություններ: PKK-ի զինյալները մոտ 30 րոպե կրակի տակ են պահել ռազմական ճամբարը, մինչև երկնքից օգնության են հասել թուրքական բանակաի ուղղաթիռները: Ըստ քրդական աղբյուրների, իրենք ունեն հինգ վիրավոր:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: