Մահացել է գրող Վլադիմիր Մականինը
Գրող Վլադիմիր Մականին մահացել է կյանքի 81-րդ տարում: Այս մասին գրում է «ТАСС»-ը՝ հղում տալով «Exmo»-ին:
Վլադիմիր Սեմենովիչ Մականինը հայտնի ռուս և խորհրդային գրող է, գրական մրցանակների դափնեկիր:
Մականինը մահացել է իր տանը, կյանքի 81-րդ տարում: Նա ապրում էր Ռոստովի հարևանությամբ գտնվող Կարմիր գյուղում:
Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 3-ին, հայրենի գյուղի գերեզմանատանը:
Մակարանը ծնվել է 1937 թ. Մարտի 13-ին Օրսկում: Սկսած 1965 թ-ից, նա գրեթե ամեն տարի մեկ գիրք է հրատարակել: Մականինի ստեղծագործությունները թարգմանվել են գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ճապոներեն և չինարեն և հրատարակվել է շատ երկրներում: