Տարածաշրջանի առնվազն երկու երկրում քաղաքակրթության ակնհայտ հետաճ կա
Թուրքիայում մոդեռն է դարձել բեղ պահելը, քանի որ նման ակնարկ է արել Էրդողան թագավորը, Ադրբեջանում շարունակվում են խոսքի ազատության դեմ բռնացումները: Սրան զուգահեռ շարունակվում են այդ երկրների ետ տարածաշրջանային երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի ու համաձայանգրերի կնքումը, ի դեմս ՌԴ-Թուրքիա, ՌԴ-Ադրբեջան-Իրան համագործակցության ձևաչափերի:
Հասկանում եմ, որ երկրի տնտեսական շահը կարևոր է, սակայն համագործակցությունը նման քաղաքակրթությունների հետ ևս քաղաքակրթության հետաճ է, քանի որ կան համամարդկային արժեքներ, որոնք վեր են պետական և ազգային շահից:
Իսկ նշածս երկու երկրներում այդ արժեքները ոտնահարվում են ակնհայտորեն:
Սրբուհի Մարկոսյան. Ֆեյսբուք: