Ջիգարխանյանի և կնոջ ամուսնալուծության պատճառը հայտնի է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկակայի ամուսնալուծության հնարավոր պատճառը կարող են լինել ստեղծագործական տարաձայնությունները, հայտարարել է դերասանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը:
«Կարծում եմ, որ նրանց ընտանիքի փլուզման գլխավոր պատճառն այն է, որ Վիտալինան սկսել է ինքնուրույն պատրաստել երաժշտական ներկայացումը և չի լսել Ջիգարխանյանի կարծիքը, իսկ նրա համար ստեղծագործական հարցերն առաջին տեղում են», - Սողոմոնյանի խոսքերը մեջբերել է «Комсомольская правда»-ն։
Նրա խոսքով՝ Վիտալինան պատրաստել էր «Մարինա Ցվետաևա» երաժշտական ներկայացումը, որի պրեմիերան դերասանն անձամբ էր արգելել: Սակայն կինը միևնույնն է՝ ներկայացումը կյանքի է կոչել, այդ ժամանակ էլ Ջիգարխանյանի մոտ առողջական ճգնաժամ է սկսվել, դերասանին հոսպիտալացրել են։