Մոսկվայում iPhone X-ի գնելու հերթ է գոյացել. մարդիկ իրենց հերթը վաճառում են աստղաբաշխական թվերով (տեսանյութ, լուսանկար)
Ռուսական անվճար գովազդի կայքերում «iPhone»-ի տեխնոլոգիաների սիրահարների համար հերթերը վաճառվում են: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Հերթում առաջին տեղը գնելու համար մարդիկ ստիպված կլինեն վճարել 300 հազար ռուբլի:
Avito-ում հերթի տեղերը վաճառվում են 5-ից 25 հազար ռուբլիով: Այնպես որ «խնձորի» տեխնոլոգիայի երկրպագուները ստիպված են վճարել այդ գումարը, եթե չեն ցանկանում մի ամբողջ օր հերթում կանգնած սառել:
Նոյեմբերի 3-ը կլինի iPhone X- ի առաջին վաճառքը, իսկ շատերը ցանկանում է լինել առաջիններից մեկը:
Հիշեցնենք, որ վաղը Մոսկվայում կսկսվի iPhone X- ի վաճառքը, որի դիմաց գնորդները կվճարեն 81 հազար ռուբլի: