Սկանդալային հրաժարական. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել սեքս-սկանդալի պատճառով (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շնորհակալություն է հայտնել պաշտպանության՝ արդեն նախկին հախարար Մայքլ Ֆելոնից ծառայության համար: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Վերջինս խոստովանել է, որ 15 տարի առաջ սեռական կապ է ունեցել լրագրող Ջուլիա Հարթլի-Բրուերի հետ:
Չնայած այն հանգամանքին, որ կինը այժմ նախկինում տեղի ունեցած միջադեպը անվանել է «բավականին ծիծաղելի», այնուամենայնիվ նախարարը իր հրաժարականի դիմումը ներկայացրել է:
«Ես ակնկալում եմ, որ զինված ուժերը ամենաբարձր չափանիշները կունենան: Ես կարծում եմ, որ այլևս ճիշտ չի, որ շարունակեմ այս պաշտոնում մնալ և պաշտոնավարել, քանի որ ես այդ մակարդակից արդեն իջել եմ»,- ասել է Ֆալոնը:
Իսկ վարչապետն էլ պատասխան նամակում շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ ցուցաբերած գիտակցության համար:
«Ես գնահատում եմ այն լրջությունը, որով դուք կարող եք ձեր պաշտոնը թողնել, դուք կարող եք լավ օրինակ լինել ծառայության մեջ գտնվող բոլորի մարդկանց համար»,- ասել է Մեյը:
«Ես շատ զարմացած եմ այս հրաժարականի վրա և կարծում եմ, որ այն ավելի լուրջ հիմքեր ունի, քան 15 տարի առաջ իմ ծնկներին դիպչելը: Սա շատ խելագար ու անհեթեթ, միևնույն ժամանակ ծիծաղելի պատճառ է հրաժարական տալու համար»,- ասել է լրագրող Ջուլիա Հարթլի-Բրուերը:
Չի բացառվում, որ Ֆալոնի հրաժարականի համար իսկապես ավելի լուրջ հիմքեր կան: Լոնդոնում այժմ սկանդալ է ծագում, կապված բրիտանացի նախարարների և պատգամավորների սեռական ոտնձգությունների հետ: