Հայտնի է Ջիգարխանյանի և նրա կնոջ ամուսնալուծության պատճառը
Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության պատճառը ստեղծագործական տարաձայնություններն են: Այս մասին «KP»-ին տված հարցազրույցում պատմել է դերասնաի ընկեր Արթուր Սողոմոնյանը:
Նա խոստովանել է, որ գումարի հարցը մեծ դեր չի խաղացել Ջիգարխանյանի և կնոջ բաժանվելու հարցում: Արտիստին այդքան շատ չի անհանգստացրել այն հարցը, որ իր աշխատավարձը թատրոնում շատ ավելի քիչ է, քան իր կնոջը կամ կնոջ ցանկությունը՝ համատեղ գնված ողջ անշարժ գույքն իր անունով գրանցելու հարցով: Ջիգարխանյանը դրան նույնպես հանգիստ է վերաբերվում:
Իսկ ահա ստեղծագործական գործընթացները, որոնք տեղի են ունենում կնոջ ղեկավարությամբ Ջիգարխանյանի անվան թատրոնում, արտիստին ամենաշատն են անհանգստացրել:
Սողոմոնյանի խոսքով՝ աշնանը Վիտալինան ներկայացում է թողարկել Մարինա Ցվետաևայի մասին, որը Ջիգարխանյանի դուրը չի եկել: Նա արգելել է պրեմիերա անցկացնել, սակայն կինը չի լսել նրան: