Մարգարիտա Սիմոնյանը՝ «Forbes»-ի աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում
«RT»-ի և «Sputnik»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում, որը կազմել է «Forbes»-ը: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը:
Ցանկում Սիմոնյանը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը:
«Մեկ տարի առաջ մեծ մասը չգիտեր, թե ով է Մարգարիտա Սիմոնյանը: Այսօր նրա մասին խոսում են այնպիսի շրջանակներում, որոնք կապ ունեն բարձր տեխնոլոգիների, զանգվածային լրատվամիջոցների և քաղաքականության հետ»,- նշվում է «Forbes»-ի զեկույցում:
Նշվում է, որ Սիմոնյանը «RT»-ի գլխավոր խմբագիր է նշանակվել դեռևս շատ երիտասարդ տարիքում՝ 25 տարեկանում: