Թրամփը սպառնում է չեղարկել Գրին քարտի խաղարկությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի ահաբեկչությունից հետո հայտնել է այն վտանգի մասին, որն իրենից ներկայացնում է վիզաների խաղարկությունը, որն իրավունք է տալիս «Գրին քարտեր» շահել՝ ԱՄՆ-ի մշտական բնակչի կարգավիճակ: Այս մասին հայտնում է «Новое время»-ն:
Թրամփը թվիթթերյան իր էջում հորդորել է փոխել վիզայի խաղարկության կանոնները:
«Ահաբեկիչը մեր երկիր է մտել այսպես կոչված գրին քարտի խաղարկությամբ, որը պաշտպանում է Չակ Շումերը՝ Դեմոկրատական կուսակցության սենատոր: Մենք պայքարում ենք իմմիգրացիայի համար, որը հիմնված է արժանիքների վրա, և ոչ մի խաղարկություն այլևս չի լինի դեմոկրատների կողմից»,- գրել է նա: