Պետք է բարձրացնենք ոչ թե հոգևորականի զենք վերցնել-չվերցնելու դավանաբանական մանրամասները, այլ հետևյալ պարզագույն հարցերը
Քահանայի ու որսի հարցում մենք պետք է բարձրացնենք ոչ թե հոգևորականի զենք վերցնել-չվերցնելու դավանաբանական մանրամասները, այլ հետևյալ պարզագույն հարցերը:
1. Ե՞րբ է տեղի ունեցել դեպքը:
2. Ի՞նքն է սպանել արծիվը, թե ոչ:
3. Այդ թռչունի որսն արգելվա՞ծ է, թե ոչ:
4. Օրենքը խախտվե՞լ է, թե ոչ:
5. Պատժվե՞լ է խախտողը, թե ոչ:
6. Եթե չի պատժվել, ապա ինչո՞ւ և ում մեղքով:
7. Զենքն օրինակա՞ն է, թե ոչ
8.... և այլն:
Մնացած բոլոր հարցերը 10-երորդական նշանակություն ունեն և գլխավորապես հուզական-քարոզչական-մանիպուլյատիվ դաշտում են, որին կարելի է ընդհանրապես ուշադրություն չդարձնել:
Միքայել Յալանուզյան. Ֆեյսբուք