Ձերբակալվել է Նյու Յորքյան ահաբեկիչը. նա գրություն է թողել (տեսանյութ)
Ուզբեկիստանցի Սեյֆուլլո Սաիպովը‚ ով հոկտեմբերի 31-ի առավոտյան ահաբեկչություն է իրականացրել Նյու-Յորքում‚ հարձակումից ոչ շատ առաջ մի թղթի վրա գրել է‚ որ հարձակում կգործի հանուն «Իսլամական Պետության»: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ոստիկանները գրությունը գտել են բեռնատարի մեջ‚ որտեղ Սաիպովը հարձակվել է մարդանց վրա:
Ավելի վաղ հայտնել էինք‚ որ ահաբեկիչը կանխամտածված հարձակում է գործել իր բեռնատարով հաշմանդամ երեխաների համար նախատեսված ավտոբուսի վրա: Ականատեսները պատմել են ոստիկանությանը‚ որ ղեկին գտնվող Սաիպովը կտրուկ փոխել է ուղղությունը ամտոբուսի վրա‚ որից հետո դուրս է թռել դրանից «Ալլահու Ակբար» գոռալով և սկսել կրակել մարդկանց վրա:
Ահաբեկչության արդյունքում սպանվել է 8 մարդ և ևս 15-ը տուժել են: Կասկածյալը վիրավորվել է ոստիկանների կողմից‚ ձերբակալվել և հոսպիտալացվել:
Հարձակումը տեղի է ունեցել One World Trade Center երկնաքերից ոչ շատ հեռու: Այ նկառուցված է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության արդյունքում փլուզված երկորյակ երկնաքերերի տարածքի մոտ: