Տղամարդը կացնահարել է 4 հոգու՝ խաղաքարտերով պարտություն կրելու պատճառով
Խաղաքարտերով խաղում անհաջողությունից հուսահատված տղամարդը զենք է վերցրել և հերթով տան տիրուհուն ու իր 3 հյուրերին կացնահարել է:
ՌԴ Խատա-Մանսիյական ինքնավար շրջանի Բերյոզովո թաղամասում Շերկալի գյուղի բնակչին ձերբակալել են՝ սպանության կասկածով: Այդ մասին գրում է Lenta.ru-ն:
Հետաքննության տվյալներով տղամարդը կացնահարել է 4 մարդու՝ խաղաթղթերով խաղում պարտվելու պատճառով: Այս մասին հայտնել են տարածքային Քննչական բաժնից:
Նշվում է‚ որ 48-ամյա տղամարդը իր զուգընկերուհու հետ եկել է Բերյոզովո‚ որպեսզի հիվանդանոցում հետազոտվի: Զույգը որոշեր է գիշերել պատահական անծանոթ կնոջ մոտ: Նրանք ալկոհոլ էին օգտագործում և խաղաթղթերով խաղում՝ ևս 3 տղամարդկանց հետ:
Ըմպելիքների օգտագործման ժամանակ կասկածյալի և 19-ամյա երիտասարդի միջը‚ կապված վերջինի խաղաքարտերի խաղում հաղթանակի հետ‚ վեճ է ծագել - հայտնում են քննչական բաժնից - Կացնով զինվելով՝ տղամարդը հերթականությամբ հարվածներ է կատարել տան տիրուհու և իր 3 հյուրերի վրա: Բոլոր տուժվածների մահը վրա է հասել հանցանքի վայրում:
Տղամարդը ձերբակալված է: Հետաքննությունը շարունակվում է: