Ինչն է միավորում Սոբչակին և Պուտինին. Սոբչակը բացել է փակագծերը
Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ իրեն և Պուտինին միայն մի բան է կապում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Իմ միակ կապը Պուտինի հետ այն է, որ երբ ես 10 տարեկան է և խաղում էի Nintendo և Super Mario, այդ ժամանակ նա աշխատում էր իմ հոր՝ Անատոլի Սոբչակի հետ»,- ասել է նա BBC-ին տված հարցազրույցի ժամանակ:
Սոբչակը նաև հայտարարել է, որ ինքը իրեն համարում է «բոլորին դեմ» թեկնածու:
Ըստ լրատվամիջոցի նա չունի քաղաքական ծրագիր, սակայն արդեն հասցրել է մի քանի բարձրակարգ հայտարարություններով հանդես գալ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2018թ-ի մարտին, իսկ քարոզարշավը սկսելուն են արդեն այս տարվա դեկտեմբերից: