Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգախանյանը ձերբակալվել է իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկի բնակարանից որոշ իրեր վերցնելու նպատակով բնակարան ներխուժելու ժամանակ: Այս մասին գրում է dni.ru-ն:
«Դա Արմեն Բորիսովիչի կնոջ սեփականությունն է, Ջիգարխանյանն այդ բնակարանի նկատմամբ ոչ մի իրավունք չունի: Նա իր ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի հետ, ցանկանում էր բացել կողպեքները և կոտրել դուռը: Բնականաբար, դեպքի վայր ժամանած ոստիկանության ջոկատը բռնել է դերասանին»,- հաղորդել է Արմեն Ջիգարխանյանի կնոջ մտերիմ ընկերուհին:Կինը հայտարարել է նաև, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դերասանը մի քանի օր ապրել է թատրոնի իր աշխատասենյակում, իսկ հետո ընկերները նրա համար 3-սենյականոց բնակարան են վարձել: