Արմեն Ջիգարխանյանի թատրոնում գնդակահարության ցուցակներ են նախապատրաստել
Գործարար Արթուր Սողոմոնյանը շարունակում է ահաբեկել Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի աշխատակազմին: Օրինակ, մամուլի քարտուղրա Նատալյա Կորնեևան սկսել է հայազգի մարդկանցից սպառնալիքներ ստանալ հեռախոսով Անդրեյ Մալախովի հաղորդումից հետո, որը նվիրված էր Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան սկանդալին և թատրոնին: Այս մասին գրում է Dni.ru-ն:
Թատրոնում տիրող իրավիճակը շատ լարված է: «Գնդակահարության ցուցակներ են նախապատրաստվել: Մարդկանց բոլոր ջանքերով հանում են թատրոնից:
Հայերը, ովքեր գրավել են թատրոնը, ստիպել են աշխատանքից դուրս գալ ոչ միայն գլխավոր տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, այլև ֆինանսական ղեկավարին և իրավաբանին: Մարդիկ վախենում են թատրոն վերադառնալ, խուսափում են ֆիզիկական բռնության ենթարկվելուց»,- նշել է նա: