Ջիգարխանյանը ձերբակալվել է կնոջ տուն մտնելու փորձի ժամանակ
Կինոյի և թատրոնի հայտնի դերասան Արմեն Ջիգախանյանին ձերբակալել են Մոսկվայում իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարան մտնելու փորձի ժամանակ: Նա փորձել է մտնել կնոջ տուն՝ որոշ իրեր վերցնելու: Այս մասին հաղորդել է Dni.ru-ն:
Արմեն Ջիգարխանյանի կնոջ մտերիմ ընկերուհու խոսքով՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դերասանը մի քանի օր ապրել է թատրոնի իր աշխատասենյակում, իսկ հետո ընկերները նրա համար 3-սենյականոց բնակարան են վարձել:
«Դա Արմեն Բորիսովիչի կնոջ սեփականությունն է, Ջիգարխանյանն այդ բնակարանի նկատմամբ ոչ մի իրավունք չունի,- նշել է կնոջ ընկերուհին՝ հավելելով, որ դերասանը և ընկերը մտադիր են եղել բացել կողպեքները և կոտրել դուռը:
«Բնականաբար, դեպքի վայր ժամանած ոստիկանության ջոկատը բռնել է դերասանին և բնակարանը հաջողվել է պաշտպանել ոտնձգությունից»,- հաղորդել է նա: