Ֆրանսիայում բազմանդամ ընտանիք է սպանվել. հայրը կրակել է կնոջ և երեխաների վրա
Ֆրանսիայի հյուսիսում՝ Էնի դեպարտամենտում, հինգ հոգուց բաղկացած բազմանդամ ընտանիք է սպանվել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Franceinfo»-ին:
Դատախազության ներկայացուցիչների հաղորդմամբ՝ խոսքը վերաբերում է «ընտանեկան դրամայի»: Հայրը կրակել է իր երեխաների և կնոջ վրա: Մահացածների մարմիններն այսօր առավոտյան հայտնաբերվել են ֆերմայի աշխատակիցները:
Ինչպես հաղորդվում է, մահացած երեխաները եղել են 20, 18 և 12 տարեկան: Տեղի ունեցած ողբերգության հանգամանքները պարզվում են: