Հայուհին` «Ռուսաստանի ուսանողության գեղեցկությունը» մրցույթի մասնակից
Վոլգոգրադի պետական համալսարանի հայ ուսանողուհի Էդիտա Կարապետյանը Ռուսաստանում ուսանողական գեղեցկության ազգային մրցույթի հերթական փուլն է հաղթահարել և մրցույթում ներկայացնում է Վոլգոգրադի շրջանը: Այս մասին հաղորդել է համալսարանի պաշտոնական կայքը:
Երիտասարդ հայուհին սովորում է մագիստրատուրայի առաջին կուրսում, պրոֆեսիոնալ պարուհի է,պարային բազմաթիվ մրցույթների մրցանակակիր:
«Այս մրցույթն ինձ համար ուժերը փորձելու միջոց է: Իմ գլխավոր նպատակը մեր հերոսների քաղաքը պատվով ներկայացնել է»,-նշել է Էդիտա Կարապետյանը:
Մրցույթին մասնակցում է 44 ուսանողուհի՝ Ռուսաստանի Դաշնության 26 շրջանից: Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 1-6-ին Վլադիվոստոկում: